• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ozon-ը նախատեսում է ավելի քան 100 հազար վաճառող ներգրավել Չինաստանից

ByEditor

Nov 22, 2022

Եվրոպայից ներմուծման հետ կապված բարդ իրավիճակի եւ Ռուսաստանից մի շարք արտասահմանյան ապրանքանիշերի դուրս գալու պատճառով ռուսաստանյան խոշոր ռիթեյլերները եւ առցանց հարթակները նոր ուղիներ են փնտրում տեսականին ընդլայնելու համար։

Մասնավորապես, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերը գրասենյակ է բացել Չինաստանում՝ իր հարթակում տեղացի գործարարների ապրանքների քանակն ավելացնելու նպատակով:

Չինաստանում մարկետփլեյսի գրասենյակը կղեկավարի Սայմոն Հուանը, ով ունի անդրսահմանային առեւտրի եւ էլեկտրոնային բիզնեսի վարման փորձ ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Չինաստանում:

Նա նշել է, որ մարկետփլեյսը նախատեսում է Չինաստանից ներգրավել ավելի քան 100 հազար վաճառողների եւ մինչեւ 2024 թվականը տասնապատկել ապրանքաշրջանառությունը երկրից։

Ներկայումս Ozon Global-ն ունի ավելի քան 10 000 վաճառող: 2022 թվականի երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով հարթակի շրջանառությունը քառապատկվել է։ Ինչպես նշել են ընկերությունում, այսօր Ozon Global-ում Չինաստանից պատվերների մասնաբաժինը հասնում է 90%-ի, իսկ գնորդները պատվիրում են հիմնականում էլեկտրոնիկա, մանր տեխնիկա եւ հագուստ:

Ozon-ը միջազգային բիզնեսը զարգացնում է 2020 թվականից։ Ընկերության առանցքային ուղղություններից են Չինաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Կորեան, Իսրայելը, Մոլդովան եւ Թաիլանդը: 2021 թվականին Ozon-ը հիմնեց լոկալ մարկետփլեյս եւ սեփական լոգիստիկ ենթակառուցվածք Ղազախստանում եւ Բելառուսում: 2022 թվականին առցանց ռիթեյլերը ներկայացուցչություն բացեց նաեւ Թուրքիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *